Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ տաքսու վարորդը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում ուղևորներին տեղափոխելիս և ընթացքի ժամանակ կենդանի երաժշտություն է ապահովում մեքենայի մեջ։
Sputnik

Սոցցանցերում մի տեսանյութ է հայտնվել, որն իրարամերժ քննարկումների առիթ է դարձել։ Տեսանյութում երևում է, որ տաքսու վարորդը ուղևորին տեղափոխելիս, մեքենան վարելու ընթացքում միաժամանակ նաև կենդանի երաժշտություն է ապահովում։

«Ավլեմ-թափեմ փոշին». աղջիկը պարում է ավելի հետ. զվարճալի տեսանյութ

Վարորդի հնարամտությունը օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել։ Նրանց մի մասը քննադատել է վարորդի պահվածքը։

«Եթե ոստիկանը կանգնեցնի, ոնց ա տակից դուրս գալու: Էնքան տեխնիկա կար մեքենայի մեջ, որ մարդ շփոթվում ա», «վարելու ընթացքում գործիք նվագելու համար պետք է տուգանք սահմանել 20.000 դրամ ու 3 բալ»,- գրել են ապահով երթևեկության կողմնակիցները։

Օգտատերերի մեծ մասն էլ հիացական մեկնաբանություններ է գրել։ Վարորդի տաղանդով ոգևորվածները նույնիսկ նրա հեռախոսահամարն են խնդրել։

«Ժողովուրդ ջան, եթե որևէ մեկը գիտի այս վարորդի հեռախոսահամարը, խնդրում եմ փոխանցել ինձ», «կարևորը` ճաշակով երաժշտություն էր նվագում տղեն», «ո՞նց եք սենց սեր վարորդների գտնում»,- գրել են հիացած օգտատերերը։

Ի դեպ, տեսանյութում երևում է, որ վարորդը երթևեկում է Երևանի Կասյան փողոցով։

Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ

Երևանում թափառող շունը «մաստեր կլաս» է անում անկարգապահ հետիոտների համար. տեսանյութ

Ինչպես են կատուները դուրս գալիս լաբիրինթոսից. զվարճալի տեսանյութ

«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան