Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000–ի սահմանը

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն ներկայացրել է երկրում կորոնավիրուսի իրավիճակի մասին վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  19  փետրվարի — Sputnik. Այսօրվա դրությամբ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից արդեն մահացել է 2004 մարդ։ Տեղեկությունը տրամադրում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն iPhone–ի մատակարարումն ամբողջ աշխարհով

Տարածած հաղորդագրության համաձայն ՝ ավելի քան 14.300 հիվանդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 12.000 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Չինաստանում ընդհանուր առմամբ 74.100 վարակված կա։

Կարանտինում գտնվող հայուհուն դուրս են գրել Նուր–Սուլթանի հիվանդանոցից

019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնել էին չինական Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը Կորոնավիրուսն է` 2019-nCoV։

Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում

Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսին բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։