Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ

Թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել։ Դրանից հետո շղթայաբար իրար են բախվել չորս մարդատար մեքենա և ևս մեկ «Գազել»։
Sputnik

Այսօր` փետրվարի 18–ին, Կոտայքի մարզում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել են։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Հայաստանում անորոշ ժամանակով փակ ճանապարհներ կան, Լարսում կուտակված է 1000 բեռնատար

shamshyan.com–ն էլ գրում է, որ այսօր, ժամը 08։30-ի սահմաններում, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունու տարածքում թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։ Երթուղայինում գտնվող երկու քաղաքացի դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ

Այնուհետ շղթայաբար իրար են բախվել չորս մարդատար մեքենա և մեկ «Գազել», որը սպասարկում էր թիվ 269 երթուղին։

Տեղում հետաքննչական աշխատանքներ են տարվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքը գրում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց մի հատվածը մերկասառույցով է պատված։ Տեղում հավաքված բնակիչները «Վեոլիա Ջրին» մեղադրում են անփութության մեջ։