Պուտինը Սերգեյ Մելիք–Բաղդասարովին Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան է նշանակել

Մինչև Հարավային Ամերիկա մեկնելը Մելիք–Բաղդասարովը զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Մելիք–Բաղդասարովին նշանակել է Վենեսուելայում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության ռուսական ինտերնետային պորտալում:

Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան

Ռուսաստանը Չինաստանից տարհանում է Հայաստանի քաղաքացիներին. դեսպան

«Սերգեյ Միքայելի Մելիք–Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,–գրված է հրամանագրում։

Պուտինի մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Զայոմսկին ազատվել է Վենեսուելայում և համատեղությամբ Հայիթիում և Դոմինիկյան հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնից։

Նշենք, որ Մելիք–Բաղդասարովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը։

Զելենսկին Հայաստանում նոր դեսպան է նշանակել