Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար ամբողջ հանրապետության տարածքում, ըստ կանխատեսումների, տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանի տարածքում փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել

Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունն իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-ի ցերեկը՝ թույլ անձրև: Մայրաքաղաքում գիշերը կգրանցվի 0–ից -2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։

Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 17–ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebbok–ի իր էջում գարնան ավետիս էր տվել` գրելով, որ կայուն քայլերով գնում ենք դեպի գարուն։