Բանակում պաշտոնանկություններ կլինե՞ն. Փաշինյանը գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը։ Նա համոզված է, որ դժվարությունները հաղթահարվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում` կադրային որոշումներ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին ընդգծել է, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել, և որ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանելը:

«Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք»,–գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք`2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ պաշտոնական վարկածի` եղել են նաև ինքնասպանություններ։

Զինվորների մահվան դեպքերի առթիվ կազմվել են քննչական խմբեր և գործուղվել կայազորային բաժին

Երեկ` փետրվարի 17–ին, վարչապետ Փաշինյանի մոտ ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված` տեղի է ունեցել խորհրդակցություն։ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ են տրվել:

«Ձյան շերտը բացվեց, մենք ձորը սահեցինք». զինվորը պատմում է ողբերգական դեպքի մասին