«Մեր դասախոսներից մեկը հերոսաբար մնացել է Չինաստանում». Գրիգորյան-Անտոնյան

Սլավոնական համալսարանի «Կոնֆուցիոսի ինստիտուտի» տնօրեն Նաիրա Գրիգորյան–Անտոնյանը Spiutnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման ընթացքում անդրադարձել է չինական կորոնավիրուսի խնդրին և դիտարկել իրենց համագործակցությունը չինական կողմի հետ։
Sputnik

Սլավոնական համալսարանի «Կոնֆուցիոսի ինստիտուտի» տնօրեն Նաիրա Գրիգորյան–Անտոնյանի խոսքով` 2015թ-ից համալսարանում գործում է չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ դասավանդվում է չինարեն, կազմակերպվում են Չինաստանից հրավիրված մասնագետների դասախոսություններ, և իրականացվում է մշակութային ծրագիր։ Պարբերաբար տեղի են ունենում ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների փոխայցելություններ։

Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է

«Սլավոնական համալսարանի ուսանողների առաջին խումբը Չինաստան էր մեկնել սեպտեմբերին։ Նրանք վերադարձել են առողջ, այստեղ կարանտինային պայմաններում գտնվել են հսկողության ներքո, հանձնել են անալիզներ, և նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Իսկ ավելի վաղ Չինաստանից ժամանած ուսանողները մնացել են այստեղ, արձակուրդներն անցկացրել են Հայաստանում և դեռ չեն վերադարձել հայրենիք։ Մեր դասախոսներից մեկը, որը դասավանդում է ռուսերեն, հերոսաբար մնացել է Չինաստանում և նրան վտանգ չի սպառնում, որովհետև չինական կողմը նրան ապահովում է անհրաժեշտ դիմակներով, հակասեպտիկներով, նրան մատակարարվում է ստուգված սնունդ»,– հավաստիացնում է «Կոնֆուցիոսի ինստիտուտի» տնօրենը։ 

Կարանտինում գտնվող հայուհուն դուրս են գրել Նուր–Սուլթանի հիվանդանոցից

Գրիգորյան–Անտոնյանը նշում է, որ Չինաստանում թեև ամեն օր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է հինգ հազարով, սակայն դրա դեմ պայքարն էլ չի դադարում, և ինչպես իրեն տեղեկացրել են Չինաստանից, այդ երկրում կորոնավիրուսի դեմ վակցինան արդեն փորձարկվում է կենդանիների վրա։ Նա կարծում է, որ չինացիները կազմակերպված, ճիշտ գործող ազգ են և կկարողանան շուտ շտկել կորոնավիրոսի հետ կապված իրավիճակը։

Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում