ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՊԵԿ աշխատակիցները Մեղրիի սահմանային անցակետում Իրանի քաղաքացու մոտ թմրանյութի մեծ զանգված են հայտնաբերել։
Անձնական զննության արդյունքում նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերվել է շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Աջ ու ձախ գուլպաների մեջ էլ հայտնաբերվել է «ափիոնի» պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել նաև Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռք բերած ՀՀ քաղաքացին:
Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար
Հարուցված քրեական գործի շրջանակում Իրանի ու Հայաստանի քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։