«Համայնքների ապակենտրոնացման ոլորտում տեղաշարժ չկա». միության նախագահը դժգոհ է

Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ համայնքներին առնչվող խնդիրների վերաբերյալ։
Sputnik

Համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի դիտարկմամբ` Հայաստանում իրականում վարչատարածքային լուրջ ռեֆորմների կարիք կա։ Ըստ նրա` «խոշորացում» տերմինը շատ սխալ է կիրառվել, տարիների ընթացքում քննարկումները նեղացրել են տեսլականը։

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

«Մենք դեռևս 1997թ–ից ասում ենք վարչատարածքային փոփոխությունների մասին, որովհետև այն լիազորությունները, որոնք պետության ձեռքին են, պետք է տալ համայնքներին։ Բայց եթե խոշորացման արդյունքում ընդամենը մի քանի համայնքների ռեսուրսներ ենք միացնում, ապա սա փոքր արդյունք է, ծագում են լրացուցիչ խնդիրներ։ 2013թ-ից ի վեր համայնքների ապակենտրոնացման ոլորտում տեղաշարժեր չկան»,–ասաց նա։

Լոքյան. Խոշորացված համայնքներում գրանցված արդյունքները հրաշալի են

Երիցյանի կարծիքով` վարչատարածքային փոփոխությունները կամ խոշորացումը միշտ արել են` ելնելով կառավարման նպատակահարմարությունից, մինչդեռ առանց ամբողջական տեսլականի ու կոնցեպտի մոտեցումները մնում են լոկ քաղաքական հարթության մեջ։ 

Կառավարությունը կովերին LED լամպերով ու ռետինե ներքնակներով էլիտար գոմեր է առաջարկում

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը համայնքների խոշորացման վերաբերյալ 2011 թվականին մշակել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը, այնուհետև ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների հաստատմամբ սկսվել է համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիր` Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: 2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը: