Գյուղապետը կեղծ աճուրդով հողը նախ վաճառել է անչափահաս որդուն, հետո «Լիդիան Արմենիային»

Ջերմուկ քաղաքի հարակից Գնդեվազ համայնքի ղեկավարն ու նրա որդին քրեական պատասխանատվության կենթարկվեն «Լիդիան Արմենիային» վաճառած հողատարածքի գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքին 146.890.708 դրամի վնաս է տվել։ Նման եզրակացության է հանգել ՀՀ քննչական ծառայությունը` գյուղապետի չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին։

Ջերմուկի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել. պատգամավորի որդուն մատչելի գնով հող է վաճառել

Ըստ գործի նյութերի, գյուղապետն, 2014թ–ին իմանալով, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է իրենց գյուղում հողատարածք գնել, մարտի 27-ին ձևական աճուրդ է կազմակերպել ու այդ տարածքը 410 130  դրամով վաճառել իր անչափահաս որդուն։

Մեկ տարի անց` 2015 թվականի մայիսի 26-ին,  նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147 300 838 դրամով, վաճառել է արդեն «Լիդիան Արմենիային»` արդյունքում համայնքին պատճառելով 146 890 708 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հողերը կան, փողերը` ոչ. նախկին պաշտոնյաները շարունակում են չվճարել պետական հողերի դիմաց

Քրեական գործով Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), իսկ նրա որդուն՝  Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):

«Դիլիջան Ազգային Պարկի» գործով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձանց

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը նախաքննության ընթացքում  վերականգնել է պաճառած վնասից 70 000 000 դրամը։