Արտակ Դավթյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը լրագրողներին հաստատել է` բանակում կադրային փոփոխություններ սպասվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հրաժարական չի ներկայացնի։

«Հորդորում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից». ՀՀ ԳՇ-ն` 13 մահացած զինծառայողների մասին

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Դավթյանը չհերքեց, որ ԶՈՒ–ում կլինեն կադրային փոփոխություններ։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ԳՇ պետը չհստակեցրեց` նշելով, որ դրանց մասին կհայտարարվի։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լուրեր տարածվեցին, որ հրաժարական են ներկայացնելու Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը։

«Պարտված ենք բոլորս». ԶՈւ ԳՇ պետի հետ ԱԺ երկու հանձնաժողովները փակ քննարկում կունենան

Ըստ որոշ լուրերի` բանակում այս տարի տեղի ունեցած մահվան 13 դեպքերի պատճառով հրաժարական է ներկայացնելու նաև Արտակ Դավթյանը։

Հնարավոր հրաժարականների մասին լուրերն առայժմ ո՛չ հեքվել, ո՛չ հաստատվել են։

Նշենք, որ Արտակ Դավթյանն այսօր ԱԺ–ում փակ հանդիպման էր հրավիրվել։ Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը մասնակցել են նաև զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Փակ հանդիպումից հետո Դավթյանը պատասխանել է լրագրողների հարցերին: