Կորոնավիրուսից մահացածների և բուժվածների թվերն ավելանում են. նոր տվյալներ

Հաղորդագրության համաձայն ՝ Չինաստանում 10 844 հիվանդ բուժվել և դուրս է գրվել բժշկական կենտրոններից, 10 644 մարդ գտնվում է ծանր վիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 17 - ի դրությամբ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից արդեն մահացել է 1770 մարդ, վարակվածների թիվը հասել է 70 հազարի: Տեղեկությունը տրամադրում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում

Տարածած հաղորդագրության համաձայն ՝ 10 844 հիվանդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 10 644 մարդ գտնվում է ծանր վիճակում։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնել էին չինական Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը Կորոնավիրուսն է 2019-nCoV ։

Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգի ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։

Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար