Կարանտինում գտնվող հայուհուն դուրս են գրել Նուր–Սուլթանի հիվանդանոցից

Նուր–Սուլթանի հիվանդանոցից դուրս են գրվել Չինաստանից տարհանված 83 մարդ, որոնց թվում նաև Հայաստանի մեկ քաղաքացի կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Չինական Ուհան քաղաքից տարհանված ՀՀ քաղաքացին, որը Ղազախստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում կարանտինի մեջ էր գտնվում, դուրս է գրվել բուժկենտրոնից, հայտնում է tengrinews.kz–ը։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Նուր–Սուլթանի բազմապրոֆիլ բուժկենտրոնի տնօրեն Մուխտար Տուլեուտաևի խոսքով` հիվանդանոցում 83 մարդ է եղել` հիմնականում Ղազախստանի քաղաքացիներ, ինչպես նաև Բելառուսի 5 քաղաքացի և 1 աղջիկ Հայաստանից։

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

«Սրանք առաջին տարհանվածներն են, որոնք ժամանել են փետրվարի 2-ին։ Բոլոր դուրս գրվածների վիճակը բավարար է, ջերմությունը նորմայի սահմանում, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս պահին բոլորն առողջ են», – ասաց նա։

Այսօրվա դրությամբ Չինաստանում COVID-2019  կորոնավիրուսից 1770 մարդ է մահացել, վարակվածների թիվը 70 հազար է կազմել, հայտնում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն` 10 844 հիվանդ բուժվել է և դուրս գրվել բուժկենտրոնից, 10 644 մարդ ծանր վիճակում են։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնել էին չինական Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։

Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։

Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին