ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Վրաստանի ընդդիմությունը կգնա սադրանքների ու կլարի իրավիճակը»

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հարևան երկրի գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Իրակլի Շոթաձեի թեկնածությամբ պայմանավորված ներքաղաքական զարգացումներին։
Sputnik
Մելիքյան. «Վրաստանի ընդդիմությունը կգնա սադրանքների ու կլարի իրավիճակը»

Ջոնի Մելիքյանը կարծում է, որ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք հանդիսանում են ընդդիմության ակտիվ մասը, նախկինում դուրս են եկել «Միացյալ ազգային շարժումից»։

Զուրաբիշվիլին Վաշաձեից առա՞ջ է. ի՞նչ են վկայում Վրաստանի ընտրությունների էքզիթփոլերը

Ըստ վրացագետի` հետաքրքիրն այն է, որ բոլոր քայլերը կամ գործողությունները, որոնք ձեռնարկում է իշխանությունը, արժանանում են ընդդիմության քննադատությանը` սկսած ընտրական բարափոխումներից, վերջացրած դատավորների նշանակմամբ։ 

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ նախկին գլխավոր դատախազն ընտրվեց Գերագույն դատարանի նախագահ և նրա փոխարեն թափուր պաշտոնը զբաղեցրեց Իրակլի Շոթաձեն` դատախազական խորհրդի առաջադրմամբ։

Ընդդիմությունը Շոթաձեին չի սիրում, որովհետև նրա պաշտոնավարման օրոք 2015թ–ին դատախազությունում ստեղծվեց մի ստորաբաժանում, որը զբաղվում էր հատուկ «Միացյալ ազգային շարժման» ժամանակ եղած իրավախախտումներով։ Դրանից հետո մի երիտասարդի սպանության հետ կապված եղան 2018թ–ի սկանդալային դեպքերը, որոնց առնչությամբ հանրային բողոքի ալիք բարձրացավ և Շոթաձեն պաշտոնաթող եղավ»,– նշեց վրացագետը։  

Ըստ Մելիքյանի` այժմ կրկին փորձում են նրան վերընտրել գլխավոր դատախազի  պաշտոնում, հետևաբար, ընդդիմությունը դրանում վատ նշան է տեսնում։ Շոթաձեի թեկնածության հաստատման համար իշխող ուժը խորհրդարանում կարող է ապահովել անհրաժեշտ 76 ձայնը, իսկ ընդդիմությունն, ըստ վրացագետի, կգնա սադրանքների ու կլարի իրավիճակը։

Թբիլիսիի ուժայինները ընդդիմության բողոքի ակցիան ցրելիս կոշտ միջոցների են դիմել. տեսանյութ

Նշենք, որ «Նոր Վրաստանի» առաջնորդ Գեորգի Վաշաձեի հայտարարությամբ, վաղն ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնի։ «Մենք խոստացել ենք, որ «Վրացական երազանքը» ոչ մի կարևոր որոշում խաղաղ և հանգիստ չի կայացնելու: Հանրությանը պետք է հիշեցնենք՝ Շոթաձեն սովորական ծառա կլինի «Երազանքի» այն ռեժիմին, որը ստեղծվել է երկրում»,- հայտարարել է Վաշաձեն:

Թբիլիսիում ցուցարարների շարքերն ընդլայնվում են, իշխանությունը չի զիջում

Հիշեցնենք` այսօր Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստին պատգամավորները լսել են գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Վաղը Շոթաձեն կներկայանա խորհրդարանի լիագումար նիստին: