Բանակի հանդեպ անվստահությունը կործանարար է պատերազմող երկրի համար. Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին` անդրադառնալով դրանց վիճակագրությանն ու պատճառահետևանքային կապին։
Sputnik

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով բանակային կյանքում վերջերս արձանագրվող ողբերգական դեպքերին, թեև վկայակոչում է Ռեմարկի խոսքը, ըստ որի` մեկ մահը ողբերգություն է, շատ մահերը` վիճակագրություն, բայցևայնպես, ցավով է նշում է, որ դա վերաբերում է նաև հայկական բանակին։

«Հորդորում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից». ՀՀ ԳՇ-ն` 13 մահացած զինծառայողների մասին

Իրավապաշտպանի դիտարկմամաբ` բանակում գրանցված յուրաքանչյուր դեպք ոչ թե վիճակագրություն է, այլ ողբերգություն։ Նրա խոսքով` 1997թ–ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն առաջինն էր, որ բարձրաձայնեց բանակում գրանցված մահերի մասին։ Ըստ նրա` 1994թ–ի զինադադարից հետո հայկական բանակում տարեկան գրանցվում էին 200–ից ավելի ողբերգական դեպքեր և միայն 2000–ականներից վիճակագրությունը մեղմացավ։ 

Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունները զինված ուժերում. փորձագետի կարծիք

Ըստ իրավապաշտպանի` բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի պատճառները շատ են, սակայն նա առանձնացնում է չորս հիմնական և կարևոր պատճառ։ Դրանցից առաջինը քաղաքական վերնախավերի վերաբերմունքն է բանակի նկատմամբ, երկրորդ խնդիրն առնչվում է սպայական կազմին, երրորդը` բանակ զորակոչվածների ցածր կրթական մակարդակին, չորրորդ հիմնական պատճառը, Իշխանյանի համոզմամբ, բանակում պատժի անփուսափելիության բացակայությունն է։ 

Բանակի գործերին չափից շատ միջամտելը կխանգարի. Սեյրան Օհանյանը` դժբախտ դեպքերի մասին

«Բանակի հանդեպ անվստահությունն ամենակործանարարն է պատերազմող երկրի համար։ Բանակը գաղտնիք պարունակող կառույց է, բայց ներքին կյանքը պետք է տարբերվի ՔԿՀ–ներից, ուստի շատ կարևոր է իրավապահ մարմինների վերահսկողական աշխատանքը»,– ասաց իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ` հասարակության ներսում այսօր առկա ատելության մթնոլորտն ազդում է նաև բանակի վրա` խարխլելով դրա ներքին կյանքը։