Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում

Չինաստանի բոլոր վարակված քաղաքացիներին արգելել են ավտոբուսներով, գնացքներով կամ ինքնաթիռներով տեղաշարժվել երկրի տարածքում։ Կարանտինից հրաժարվելու համար նույնպես պատիժ է նախատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Չինաստանում որոշում է կայացվել մահապատիժ կիրառել COVID-2019 կորոնավիրուսով վարակված լինելու դեպքերը թաքցնելու ու հիվանդների վիճակի մասին թյուր տեղեկություն տալու համար։

Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար

Ուղևորությունների մասին տեղեկությունները թաքցնելը Չինաստանում քրեական հանցագործություն է համարվելու։ Կորոնավիրուսով վարակված ու վարակը տարածող քաղաքացիները մեղադրվելու են հանրային անվտանգության սպառնալիք ստեղծելու համար: Նրանց դատապարտելու են տասը տարվա կամ ցմահ ազատազրկման (մահապատժի)։

Բոլոր վարակված չինաստանցիներին արգելել են ավտոբուսներով, գնացքներով կամ ինքնաթիռներով տեղաշարժվել երկրի տարածքում։ Վարակի օջախից վերադարձած մարդիկ պետք է երկու շաբաթ տանը կամ հիվանդանոցում կարանտինի մեջ մնան։ Կարանտինից հրաժարվելու համար նույնպես պատիժ է նախատեսվում։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսից 1665 մարդ է մահացել, վարակվածների թիվը հասել է 68,5 հազարի, 9419 մարդ ապաքինվել են ու դուրս գրվել հիվանդանոցներից։