Մոսկվայում կարկանդակ ուտելու մրցույթի ժամանակ 23-ամյա աղջիկը հաղթել է ու մահացել

Մոսկվացի աղջիկը հաղթել է մրցույթում, սակայն գերագնահատել է իր ուժերն ու խեղդվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Երեկ Մոսկվայում՝ Killfish բարում, կարկանդակ ուտելու մրցույթում հաղթած աղջիկը մահացել է։

Զոլաքարում տղամարդը մտել է փոսն ու խեղդվել

Բարում ընկերների հետ ժամանակ անցկացնող 23-ամյա աղջիկը որոշել է մասնակցել ամենաշատ կարկանդակ ուտողների մրցույթին։

Նա ամենասկզբից էլ առաջատար է եղել։ Երբ հնչել է մրցույթի ավարտն ազդարարող սուլոցը, աղջիկը որոշել է բաց չթողնել հաղթելու հնարավորությունն ու միանգամից մի քանի կարկանդակ է վերցրել, դրանք խցկել է բերանն ու ծամել։

Բուլղարահայը նետվել է Ատլանտիկայի սառը ջուրը և փրկել ընկերոջը

Ծամելու ընթացքում նա պատահական շունչ է քաշել ու տեղում խեղդվել, ներկաներից ոչ ոք չի կարողացել նրան օգնել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են աղջկա մահը։