ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ria.ru-ն գրում է, որ ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստաալիքներից մեկի եթերում հերքել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ ամերիկյան «Օսկարի» ժամանակ դերասան Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է իր հետ սելֆի անել կարմիր գորգի վրա:
Կիրկորովը «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությանը ներկա է եղել հյուրի կարգավիճակում։
Երգիչը պարզաբանել է, որ նույնիսկ չի էլ փորձել Դի Կապրիոյի հետ սելֆի անել:
«Ինչ-որ մեկը լուրեր է տարածել՝ իբր Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է ինձ հետ լուսանկարվել, մինչդեռ ես նույնիսկ չեմ էլ փորձել նրա հետ լուսանկարվել: Եվ հետո, եթե նույնիսկ նման բան եղել է, ապա ինչպես կարելի է դա բացատրել, կամ որտեղից են իմացել»,- ասել է երգիչը:
Կիրկորովը հեգնել է, որ արդեն սովորել է բամբասանքներին՝ նշելով, որ բամբասանքը թող մնա կեղծ լուրեր հորինողների խղճին։
«Արյունը ջուր չի դառնա». փոքրիկ Միշայի և Կիրկորովի տեսանյութը բուռն արձագանքի է արժանացել
Հիշեցնենք, որ «Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթին` aftepati–ին, լուսանկարիչները բավականին հետաքրքիր կադր են որսացել։
Լուսանկարում ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շոյում է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, իսկ լուսանկարի հետին պլանում Ֆիլիպ Կիրկորովն է:
Կիրկորովի բնակարանը պարտքերի պատճառով աճուրդի կհանեն
Նշենք, որ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ փետրվարի 9–ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։