«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Քրդական համայնքը Երևանում անցկացրած բողոքի ակցիայով միջազգային հանրությանն ու գերտերություններին կոչ արեց զսպել Թուրքիայի իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանում քրդական համայնքը բողոքի երթ էր կազմակերպել նվիրված Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 20-ամյակին: Նրանք Երևանի Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի անվան հրապարակ։

Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

«Մենք եկել են դատապարտելու քուրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների բարբարոսական գործողությունները։ 20 տարի առաջ որոշ գերտերությունների և պետությունների դավադրության արդյունքում քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանին բռնեցին և հանձնեցին թուրքական իշխանությանը: Իսկ նրանք մեր առաջնորդին դատապարտեցին նախ մահապատժի, հետո ցմահ բանտարկության»,–ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Քրդական համայնքն իր բողոքի ակցիայով կոչ արեց միջազգային հանրությանը, գերտերություններին` զսպել Թուրքիայի իշխանություններին, «բռնել թուրքերի ձեռքը»։

Սիրիական բանակը հակադարձել է Դամասկոսի ուղղությամբ արձակած հրթիռակոծությանը. տեսանյութ

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանն այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Բալասանյան. «Դաշնակիցների հետ լեզու չգտնող Թուրքիան ստիպված է լինելու գնալ զիջումների»