Վրացի երգիչ Բաչո Ռամիշվիլին YouTube–յան իր ալիքում ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգի վրացերեն տարբերակը։
Ռամիշվիլին երգի այս տարբերակում պատմում է, թե ինչ թանկ է իր համար ընկերը։ Աշոտյանի երգի իմաստային գաղափարը պահպանված է, բայց քաղաքական ենթատեքստ չկա։
«Ուզում եմ երգել մեր ընկերության մասին, որը պատմում է մեր փոխըմբռնման մասին։ Սիրով եմ նայում իմ կյանքի այդ շրջանին. ես երբեք չեմ կորցնի իմ եղբորը»,– ասում է Ռամիշվիլին իր երգում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի երգը հիթ էր դարձել Facebook–ի հայկական տիրույթում։
Աշոտյանն իր հեղինակած «Իմ լավ ընկերը» երգում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի հետ։
ՀՀԿ–ն քեֆ է անում. Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում երիտասարդներից. տեսանյութեր