ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արցախի ՊԲ լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով)։ Լուրը հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հիշեցնենք`փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն`մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Ասրյանը հրազենային վնասվածքը ստացել է ճակատի շրջանում:
Արցախի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ոտքին
Կոմիտեն ձեռնարկվում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Նշենք, որ զինծառայողների մահվան ևս երկու դեպք էր գրանցվել ընդամենը 2 օր առաջ` փետրվարի 12-ին, իսկ տարվա սկզբից սա արդեն 13–րդ դեպքն է ՀՀ զինված ուժերում։
«Ձյան շերտը բացվեց, մենք ձորը սահեցինք». զինվորը պատմում է ողբերգական դեպքի մասին