Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ հանրապետության տարածքում ջերմաստիճանի տատանումներ կլինեն, բայց ցրտելուց հետո եղանակը 5-7 աստիճանով կտաքանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Առաջիկա 2 օրերին` փետրվարի 15-ին և 16-ին, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Առանձին շրջաններում ձյուն կգա փետրվարի 17-ին։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 16-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Տավուշում ներհամայնքային ճանապարհներն իրենց կոլորիտով կտարբերվեն մյուսներից

Երևանում նույնպես ձյուն կտեղա ամսի 17-ին։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +5, իսկ գիշերը` -6–ից -8 աստիճանի սահմանում։

Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա