Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը Վալենտինի օրվա կապակցությամբ նոր տեսահոլովակ է պատրաստել

Իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար։
Sputnik

Արդեն մի քանի օր է՝ ֆրանսահայ հանրաճանաչ Ռուբեն Էլբակյանի համար գրված «LA NOTTE» երգը հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով:

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ

«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց, որը սիրեց իտալացի հանդիսատեսը: Հուսով եմ՝այն ջերմորեն կընդունի նաև հայ հանդիսատեսը»,-նշել է հռչակավոր տենորը:
Խոսքերի հեղինակն Անտոնելլա Մազզան է, երաժշտության հեղինակը` Բեռնար Միկաելյանը:

Ռուբեն Էլբակյանն ավելի վաղ հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150–ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:

Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը. տեսանյութ

Այժմ նա աշխատում է հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, միաժամանակ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում:

Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին:

Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում