Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը

Դատական նիստի սկզբում Սանասարյանի պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Դատարանն այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Դավիթ Սանասարյանի հաղորդումը շորթման մասին` չի հաստատվել. գործը կարճվել է

Դատական նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Միջնորդությունը քննելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո գործը քննող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ դատարանը միջնորդությունը մերժելու որոշում է կայացրել։

«Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույնն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»-ասաց նա:

Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Նրա պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: