Չէինք սպասում

Եկեք անկեղծ լինենք: Բոլորս էլ սպասում ենք լավ անկնկալների, բայց, ցավոք, իրականում դրանք մեր կյանքում այնքան էլ հաճախ չեն պատահում: Ճիշտ է, մեկ-մեկ կարող ես պահարանում գտնել հին շալվարդ ու գրպանում հանկարծ հայտնաբերել ճմրթված 10 դոլարանոց:
Sputnik
Չէինք սպասում

Դա էլ, իհարկե, գերագույն հաճույք է: Բայց դա միայն ձեզ հետ կապ ունի՝ այդ 10 դոլարանոցը ձերն է, դուք եք ժամանակին մոռացել ձեր տաբատի գրպանում: Իսկ այսօր ուզում եմ խոսել այն անակնկալների մասին, որոնք ուրիշներն են մատուցում՝ մեզանից անկախ: Այսինքն` մարդն անսպասելիորեն հայտնաբերում է, որ ինչ-որ մեկը, չգիտես ինչու, ցանկացել է իրեն լավություն անել, գոնե մի փոքր թեթևացնել ինչ-որ մեկիս կյանքը:

Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները

«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

Պատկերացրեք, որ ձեր մեքենան կայանել եք մի սուպերմարկետի դիմաց, գնումներ եք կատարել, վերադառնում եք ձեր մեքենայի մոտ ու հանկարծ դիմապակու վրա հայտնաբերում եք մի ծրար: Դե, հասկանալի է՝ առաջին հերթին մտածում եք՝ էլի հերթական ապրանքի գովազդն է, ուզում եք առանց բացելու ծրարը դեն նետել, բայց հետաքրքրասիրությունից դրդված` այնուամենայնիվ բացում եք: Ու հայտնաբերում եք, որ այնտեղ ոչինչ չկա, բացի 100 դոլարանոցից: 

Ահա հենց այսպիսի անակնկալ է մատուցել անհայտ անձը Իսրայելի կենտրոնական մասում գտնվող քաղաքներից մեկի բնակիչներին: Մինչև հիմա պարզ չէ, թե ով է այն մարդը, որը ծրարներով փող էր դնում սուպերմարկետներից մեկի դիմաց կայանած մեքենաների վրա: Ընդ որում, ընտրողաբար էր դնում: Շքեղ մեքենաներին երբեք չէր մոտենում, նվեր էր մատուցում միմիայն այն վարորդներին, որոնց մեքենաները հին էին ու մաշված: Այսինքն տեսել է, որ մարդիկ այնքան էլ լավ չեն ապրում և պարզապես ցանկացել է գոնե 100 դոլարի օգնություն ցուցաբերել: Հիմա իհարկե կհարցնեք՝ լավ, ո՞վ է այդ խելառը: Իսկ ինչո՞ւ է խելառ: Մարդը պարզապես ուզում էր լավություն անել իր համաքաղաքացիներին: Մի քանի ծրարում գրել էր. «Ես անսպասելիորեն հարստացել եմ և ուզում եմ կիսել ունեցածս»։ Դա վա՞տ բան է:

Բրիտանացիները հայերից պակաս դժգոհ չեն կյանքից

Բայց հիմա ձեզ մեկ այլ օրինակ բերեմ, որի մասին ժամանակին խոսում էին Ամերիկայում: Արիզոնա նահանգում «Բուրգեր քինգ» ցանցի ղեկավարն ազգային մրցանակ էր ստացել՝ արժանացել էր «Ամենալավ մենեջեր» կոչման: Ու նաև պատկառելի նվեր էին տվել՝ բավական թանկարժեք ավտոմեքենա ու բավական թանկարժեք ժամացույց: 

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

«Բուրգեր քինգի» աշխատողները, բնականաբար, շնորհավորել էին իրենց շեֆին, մեկն էլ կատակ էր արել. «Կթողնե՞ք գոնե մի անգամ քշենք ձեր այդ թանկարժեք մեքենան։ Գոնե ղեկին նստենք»։ Իսկ այդ շեֆը գիտե՞ք` ինչ էր արել: Վաճառել էր այդ մեքենան ու ժամացույցը, վրան էլ իր սեփական փողերից ավելացրել, ստացվել էր 120 հազար դոլար: Ու այդ 120 հազար դոլարը բաժանել էր իր աշխատողներին: Ու բացատրել էր. «Այս պարգևը ես ձեր շնորհիվ եմ ստացել. դուք որ չլինեիք, ձեր աշխատանքը չլիներ, ես երբեք այս պարգևին չէի արժանանա, երբեք մեքենա ու ժամացույց չէի ստանա: Եվ ուրեմն այս պարգևը ձերն է»:

Բայց Իսրայելում և Ամերիկայում տեղի ունեցածը, ինչպես ասում են, տեղական նշանակության պատմությունններ են: Պատկերացրեք անակնկալ՝ համազգային, համապետական մասշտաբով: Երբ պետության ղեկավարն է փող բաժանում երկրի բոլոր բնակիչներին: Այո, ուղիղ 5 տարի առաջ նման բան էլ է եղել: Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալմանը սեփական թագադրության կապակցությամբ որոշել էր ֆանտաստիկ նվեր մատուցել իր հպատակներին՝ բաժանելով նրանց 32 միլիարդ դոլար: Կրկնում եմ՝ 32 միլիարդ դոլար: Այսինքն՝ մոտ երկու ամսվա լրացուցիչ աշխատավարձ ստացել է Սաուդյան Արաբիայում աշխատողների կեսից ավելին՝ շուրջ 3 միլիոն մարդ:

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

Իսկ քանի որ միջին ամսական աշխատավարձն այդ երկրում կազմում է գրեթե չորսուկես հազար դոլար, ուրեմն պետության կողմից վերահսկվող տնտեսության հատվածի ամեն աշխատող լրացուցիչ մոտ 9 հազար դոլար է ստացել: Պատկառելի գումարներ են ստացել նաև թոշակառուներն ու զինվորները: Հիմա եթե ասեք՝ բայց երջանկությունը փողի մեջ չէ, ես էլ կհարցնեմ՝ իսկ եթե թագավորը ձեզ 9 հազար դոլար պարգևեր, կհրաժարվեի՞ք: Ես չէի հրաժարվի։