Բանկերն առայժմ չեն վաճառում մեքենա ներկրողների գրավադրած տները․ միության տնօրեն

2019 թ-ին շատերը գրավի տակ են դրել իրենց տները, որպեսզի ավտոմեքենա գնեն՝ հույս ունենալով, որ կկարողանան ավելի ձեռնտու գնով դրանք վաճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Բանկերն առայժմ չեն վաճառում մեքենա ներկրողների գրավադրած տները։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ ասուլիսում։

Մարգարյան. «Ժամկետանց վարկերի ներումից բանկային համակարգը միանշանակ կտուժի»

Անցած տարի, հազարավոր քաղաքացիներ, իսկապես վարկով մեքենաներ են գնել՝ երբեմն գրավադրելով իրենց տները։ 2019 թ-ին հանրապետություն է ներկրվել մոտ 190 հազար մեքենա (սովորականից մի քանի անգամ ավելի)։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ հիմնականում առայժմ սպասարկում են իրենց վարկերը։

Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է

«Զանգվածային ուշացումներ, այդ թվում` մեքենաներ ձեռք բերելու սպառողական վարկերի հետ կապված, առայժմ չենք նկատում», – ասաց նա։

Ավտոկայանատեղիներում կշարունակե՞ն 200 դրամ պահանջել. ավագանին նոր որոշում է ընդունել

Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` 2019թ–ի նոյեմբերի վերջի դրությամբ ուշացած վճարումներով վարկերի տոկոսը կազմում է բանկային համակարգում բոլոր վարկերի ընդհանուր ծավալի 5,3 տոկոսը։ Վարկային կազմակերպությունների շարքում, որտեղ վարկառուների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, այդ տոկոսը համեմատաբար բարձր է` 6,7 տոկոս։ Ճիշտ է, դրանց վարկային պորտֆելը մոտավորապես 7,5 անգամ ավելի քիչ է, քան բանկերինը։