ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում։ Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան ու վրաերթի է ենթարկել երկու կանանց։ Նրանք մնացել են «Մերսեդեսի» ու մեկ այլ մեքենայի արանքում և տեղում մահացել։
Կանանց վրաերթի և ողբերգական մահվան տեսանյութը դիտեք այստեղ։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք 60 տարեկան էին, ապրում էին Ստեփանավան քաղաքում և աշխատում բժշկական կենտրոնում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վարորդը չի լքել դեպքի վայրը և փորձել է օգնել վրաերթի ենթարկվածներին։
Ողբերգական դեպք Դիլիջանում. երիտասարդ զույգի դիեր են հայտնաբերել
Այս պահին տեղում աշխատում են Քննչական կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։