Սառնամանիքները կմեղմվեն, բայց ձյունը չի դադարի. եղանակի տեսություն

Սաստիկ ցուրտը նահանջում է, բայց տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում այսօր ուշ երեկոյան, փետրվարի 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին կլինի  հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Սառնամանիքները կմեղմվեն, բայց ձյունը չի դադարի. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առանձին վայրերում այսօր հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Փետրվարի 14-ի ցերեկը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր, փետրվարի 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի 0-ից +2, երեկոյան-1-ից -3 աստիճան։

Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով պայմանավորված անցած գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։