ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020 թվականին Հայաստանը և Սիրիան օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրեն։
Պատգամավորներն այժմ քննարկում են նմանատիպ փաստաթուղթ Հայաստանի և Հորդանանի միջև:
Օդային հաղորդակցության համաձայնագրի հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով` պարզ չէ` ինչու նման պայմանագիր չկա Սիրիայի հետ, որտեղ բնակվում է հայկական մեծ համայնք:
Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան
«Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել ենք Արտաքին գործերի նախարարության հետ: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2020 թվականի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունը հիմք չունի հրաժարվելու Սիրայի հետ օդային հաղորդակցությունից:
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները
Սիրիական հակամարտությունից առաջ հայկական համայնքն այնտեղ կազմում էր մոտ 110.000 հայ։ Համայնքի մեծ մասը ՝ շուրջ 60 հազար մարդ, ապրում էր Հալեպում: Սիրայում ռազմական գործողություններից հետո, երկիրը լքել է ավելի քան 90 հազար հայ, նրանցից շատերը ապաստան են գտել Հայաստանում: