Էրդողանի զարմիկին կդատե՞ն. Ստամբուլի քաղաքապետարանը դատի է տվել նրան

Քննության ընթացքում ոստիկանական բաժանմունք ներկայացած կասկածյալներից մեկն ասել է, որ ջարդոններից ստացված եկամուտը փոխանցվել է իր հաշվին` Էրդողանի զարմիկի հրահանգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետարանը հայց է ներկայացրել ընդդեմ իրեն առընթեր «Միջքաղաքային հաղորդակցություն» բաժնետիրական ընկերության 4 աշխատակցի, որոնցից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկ Համիթ Էրդողանն է: Այս մասին տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը:

Էրդողանն այցելել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին. լուսանկարներ

Հաղորդվում է, որ մեղադրյալները «Միջքաղաքային հաղորդակցություն» բաժնետիրական ընկերությանը պատկանող նավերի վերանորոգման ժամանակ ջարդոններն անօրինական կերպով օտարել են` առանց ընկերությանը հատուցելու:

Էրդողանն այցելել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին. լուսանկարներ

Քննության ընթացքում ոստիկանական բաժանմունք ներկայացած կասկածյալներից Գյուլթեքինն ասել է, որ ջարդոններ են տեղափոխել 3 տնօրենների իմացությամբ, իսկ ստացած եկամուտը փոխանցվել է իր հաշվին` Էրդողանի զարմիկի հրահանգով:

Համիթ Էրդողանը ընկերության բաժնետերերից է: