Ողբերգական դեպք Դիլիջանում. երիտասարդ զույգի դիեր են հայտնաբերել

Գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Դիլիջանի տներից մեկում երկու դի կա։ Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. տներից մեկում երիտասարդ տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերել։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ գիշերը ժամը 01։00-ին ահազանգ են ստացել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։

Նոյակերտ գյուղում շմոլ գազից մի ամբողջ ընտանիք է թունավորվել

Քանի մարդ է Հայաստանում թունավորվել շմոլ գազից

«Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 1993–ին ծնված Դավիթ Գ.-ի և Էլմիրա Հ.-ի դիերը։ Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–հայտնեցին ոստիկանությունից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետևանքով։

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը