ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի –Sputnik. Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Օնթուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:
Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրեց անձամբ Ղասաբօղլյանը։ Շեմկենթ քաղաքի «Օնթուստիկ» խումբը հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։ Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի:
Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Օնթուստիկ» կմտնի Ղազախստանի գավաթի համար պայքարի մեջ:
Լևոն Ղասաբօղլյանը հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան է։ Նրա հայրը` Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Լևոն Ղասաբօղլյանն իր խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։