Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1113–ի

Ըստ նորացված տվյալների` Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացության պաշտոնական ցուցանիշը կազմել է 2,49 տոկոս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 1113–ի։

Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովից հաղորդել են, որ վարակված մարդկանց թիվը երկրում հասել է 44,6 հազարի, բուժվել են 4740–ը։

Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացության պաշտոնական ցուցանիշը, ըստ նորացված տվյալների, կազմել է 2,49 տոկոս։

Չինաստանի շրջաններից վարակվածների թվով առաջատար է Հուբեյ նահանգը, որտեղ գրանցվել է վարակվելու 33,3 դեպք, մահացել է 1068 մարդ, բուժվել 2639 հիվանդ։

Պեկինում գրանցվել է վարակվելու 342 դեպք, 48 հոգի արդեն դուրս է գրվել, 3 մարդ մահացել է։

Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ–ին հայտնել էին, որ Ուհան քաղաքում անհայտ վարակի բռնկում կա։ Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը, որը 2019-nCoV կորոնավիրուսն է։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսին բնորոշ են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը, կծկվածության զգացումը սրտի շրջանում, նկատվում են նաև թոքաբորբի և բրոնխիտի նմանվող ախտանշաններ։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգով մարդիկ, ինչպես նաև երեխաներն ու ծերերը։

Նշենք, որ հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին մինչև մարտի 31-ը ժամանակավոր դադարեցվում է մեր երկիր ՉԺՀ քաղաքացիների ազատ մուտքը։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածմամբ։

Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է