ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակում միջանձնային հարաբերությունների խնդիրը բացահայտելու համար պետք է գնալ ու տեսնել, թե ինչ է տեղում կատարվում։
«Ընդհուպ ԱԺ–ում, ինչ–որ միջավայրերի մասին խոսելիս, ասում են` դե գիտեք, այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության պահպանման համար շատ կարևոր է։ Ես զարմացած եմ։ Մենք բանակում ի՞նչ խնդիր ունենք։ Մենք վարտիքի փոխելու խնդիր էինք դրել։ Վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը։ Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայում հայտնվի ուրիշի վարտիքի հետ»,– նշեց Փաշինյանը։
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ
Նրա խոսքով` այդ հարցը զինվորների միջև մեծ պարզաբանման խնդիր կարող է դառնալ։
Փաշինյանը շեշտեց, որ իր համոզմամբ` բանակում տիրող բարքերը քրեական ենթամշակույթի արտահայտությունն են, որոնք լայնորեն տարածված են նաև ՔԿՀ–ներում ու որտեղից էլ դուրս են գալիս հասարակություն։
Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին