ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ փետրվարի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են երեք անչափահաս երեխաներ՝ 12 և 9-ամյա աղջիկներ ու նրանց 4-ամյա եղբայրը։
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան գյուղի իրենց տնից։
Ըստ որոշ լուրերի՝ փոքրիկները շմոլ գազից թունավորվել են։ Ամենայն հավանականությամբ՝ գազն արտահոսել է տան կաթսայից։
Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Mercedes–ը. կան վիրավորներ
Երերխաների հոսպիտալացումից որոշ ժամանակ անց Արտաշատի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է նաև նրանց մայրը։ Իրավապահները պարզում են տեղի ունեցածի մանրամասները։
Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ