ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Երեկ երեկոյան Վեդիի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է մի ամբողջ ընտանիք։
Քանի մարդ է Հայաստանում թունավորվել շմոլ գազից
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 50-ից 55 տարեկան ամուսինները, նրանց երիտասարդ որդին ու հարսը, ինչպես նաև վերջիններիս 4 և 5-ամյա երեխաները բուժհաստատություն են տեղափոխվել Արարատի մարզի Նոյակերտ գյուղից։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է տանն արտահոսած շմոլ գազի հետևանքով։
Հիվանդանոց են մեկնել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։
Ճամբարակի «Արաքս» հանդիսության սրահում 9 մարդ թունավորվել է շմոլ գազից