«Կեցցե մեր Փաշինյանը, քեզ կանաչ ճանապարհ». ինչպես են հայերն ուրախանում փողոցում

Facebook–ի «Ազատ, անկախ Հայաստան» էջի հետևորդները սկսել են ակտիվորեն մեկնաբանել ու տարածել մի տեսանյութ, որում երևում է` ինչպես են հայերն ուրախանում փողոցում հարվածային գործիքով գումար վաստակող ծերունու նվագի տակ։
Sputnik

Երևանյան փողոցներից մեկում հարվածային գործիքի երաժշտության ուղեկցությամբ պարող տղամարդուն միանում է Կորյուն անունով մի երիտասարդ, և հենց այդ պահից սկսած էլ իրավիճակը «թեժանում է»։

«Քամին զանա», «Հմայակի սապոգը» և «Արի, մի գնա»․ պատանիների անկրկնելի ակապելլան. տեսանյութ

«Ղարաբաղի նախշուն բաջի». փոքրիկ հայուհու հեզիկ պարը. տեսանյութ

Կորյունի ընկերները, որոնք էլ, ի դեպ, նկարահանել են փողոցային համերգը, սկսում են քաջալերել ընկերոջն ու ծափահարել պարողներին։

Թե ինչքան գումար է փոքրիկ «համերգն» ապահովում փողոցային երաժշտին, տեսանյութում չի երևում, բայց տիրող բարձր տրամադրությունը փոխանցվում է տեսանյութի բոլոր ունկնդիրներին։   

«Լա՞վ ես, կյանքս, իմ անունը` Գոքոր Տիգրանյան». մեքսիկացին հայերեն է խոսում. տեսանյութ

«Հայեր, այսինքն՝ խելացի դատող ջահելներ, դուք հրաշք եք», «Ապրեք, միշտ ուրախացեք և ուրախացրեք», «Խենթեր», «Կեցցե՛ք, տղաներ». այս այլ քաջալերող մեկնաբանություններով են սոցցանցի օգտատերերն արձագանքել տեսանյութին։

Օգտատերերից մեկն էլ ոչ ավել, ոչ պակաս գրել է. «Կեցցե մեր Փաշինյանը, քեզ կանաչ ճանապարհ»: Հավանաբար երևանյան փողոցում տիրող ուրախ տրամադրությունը նա վերագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «թավշյա հեղափոխությանը»։ 

Տատիկը գտել է սմարթֆոններով տարված թոռների «հախից գալու» ձևը. զվարճալի տեսանյութ