«Հեղափոխություն տեղի ունեցավ զուտ իշխանության մասով. համակարգը պահպանվեց». Ավետիսյան

Հանրային կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին և սպասվող հանրաքվեին: 
Sputnik

Հանրաքվեն «Իմ քայլի» համար պատասխանատվությունից հեռանալու պատրվակ է, իր իսկ նախաձեռնած գործողությունների հանդեպ պատասխանատվություն չստանձնելու քայլ, որպեսզի եթե ապագայում նույնիսկ հարցեր առաջանան, թե արդյո՞ք քայլն արդարացված էր իրավական, քաղաքական և այլ տեսանկյուններից, ոտնձգություն չէ՞ր իշխանության մյուս թևի հանդեպ, և այլն, ցույց տան, որ որոշումն ինքնագլուխ չեն կայացրել. ժողովուրդն է այդպես ցանկացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հանրային կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

«Իշխանության մյուս երկու թևերում էլ գործում են նախկին իշխանության ներկայացուցիչները, ու քանի դեռ չեն հակադրվում իշխանությանը, հանգիստ նստած են իրենց տեղում, մինչդեռ ՍԴ-ն որոշ դրվագներով հակադրվեց, հետևաբար, դարձավ շեշտված հակառակորդ: Այսինքն՝ հեղափոխությունը երբ պետք է՝ նախկինների դեմ աշխատում է, երբ պետք չէ՝ չի աշխատում, հետևաբար, հեղափոխություն տեղի ունեցավ միայն իշխանության մասով, բայց համակարգը պահպանվեց, Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն էլ նույնն են»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը:  

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։

Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը