Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել ՝ ի աջակցություն Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարողների։
Sputnik

Տեսանյութում, որը նկարահանվել է և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում, մասնակիցները ջերմ ուղերձներով և խրախուսական խոսքերով իրենց աջակցությունն են հայտնում կորոնասիրուսի դեմ պայքարող մարդկանց Չինաստանի կառավարությանը։ Հայաստանում նկարահանված հատվածում ներկայացված են նաև Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողները:

Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին

Հայաստանը և Չինաստանի հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ կռիվ տվող մարդկանց տարբեր օգնություններ են ցուցաբերում համաճարակի հենց սկզբից։ Վերջերս մի խումբ կամավորներ, այդ թվում և Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները, հավաքել և Չինաստան են ուղարկել ավելի քան 10 000 դիմակներ եւ ձեռնոցներ:

Չինաստանի հայ համայնքը բավականին մեծ է։ Հայերն այդ երկրում հիմնականում բնակվում են Պեկին, Շանհայ, Շենժեն Հոնկոնգ քաղաքներում։ 

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի փետրվարի 11–ի տվյալներով` կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1016-ի։ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն 42 638 է։ Վտանգավոր վարակից բուժվել է շուրջ 4 հազար քաղաքացի։