Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշին հաղթեց Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ

«Սպիտակ արջը», որից միշտ էլ հաղթանակ են սպասում, հերթական անգամ արդարացրեց սպասելիքները: Նրա մրցակիցն անօգնական վիճակում փորձում էր արմունկով հարվածել մեր ըմբիշին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեր մարզիկն իր մրցակցի` թուրք Չենկ Իլդեմի դեմ գոտեմարտում նրան տվեց միայն մեկ միավոր` փոխարենը վաստակելով 7-ը: Այսպիսով` օլիմպիական չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով:

Չալյանը պարտվեց, Նազարյանը հաղթեց. երկու դեպքում էլ` ադրբեջանցիներին

Ալեքսանյան-Իլդեմ գոտեմարտի առաջին մրցափուլում Ալեքսանյանն անմիջապես օգտագործեց իր հնարավորությունն ու պարտերից գլորումներով վաստակեց հինգ միավոր: Երկրորդ մրցափուլում Իլդեմը ոչինչ չկարողացավ անել: Գոտեմարտը նույնիսկ մի փոքր լարվածություն ստացավ, քանի որ Իլդեմը արմունկով խորամանկ հարված հասցրեց մեր ըմբիշին:

Բայց Ալեքսանյանի զայրացած դեմքն ու մրցավարների մոտեցումը տեսնելով` Իլդեմը ներողություն խնդրեց ու, ևս երկու միավոր զիջելով Ալեքսանյանին, հեռացավ գլխիկոր: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Նշենք, որ այսօր հունահռոմեական ըմբիշներ Գևորգ Ղարիբյանն ու Կարեն Ասլանյանն առաջին գոտեմարտերում հաղթանակ տարան, իսկ ահա Մալխաս Ամոյանը պարտվեց Խորվաթիայի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։