Մտքին, որ բիզնեսն ի վերջո նմանվում է իր տիրոջը, հեղինակը հանգել է իր խորհրդատվական հարուստ փորձառության արդյունքում՝ աշխատելով բազում գործարարների հետ և համեմատելով այդ բիզնեսների փիլիսոփայությունն ու մոտեցումները նրանց սեփականատերերի արժեքային համակարգի և նրանց մարդ տեսակի առանձնահատկությունների հետ:
Քանի որ բիզնեսն էլ ունի իր զարգացման դիալեկտիկան, ապա շատ դեպքերում այն ենթարկվում է սեփականատիրոջ մտածելակերպի ու գործողությունների տրամաբանությանը և վերջին հաշվով իր մեջ է ներքաշում, մարմնավորում ու ստրուկտուրիզացնում է այդ ամենը: Եթե սեփականատերն էությամբ ժլատ է, նա չի կարող կառուցել մի բիզնես, որի փիլիսոփայությունը հիմնված լինի հաճախորդին առավելագույն արժեք տալու և հիացմունքի ու գոհունակության բարձր աստիճանի հասցնելու վրա: Եթե սեփականատերն իր էությամբ կոնսերվատիվ մարդ է, ապա նրա բիզնեսը նույնպես դառնում է ավելի պահպանողական` ինովացիաներից և ամեն տեսակ փորձարկումներից զերծ: Նման մարդու բիզնեսի փիլիսոփայությունը լինում է մոտավորապես այսպիսին`կառուցել ամեն ինչ հիմնվելով լավագույն հնի վրա:
Ռուբեն Վարդանյանը վաճառել է բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը
Հեղինակը գտնում է, որ վերջին հաշվով ցանկացած մարդ իր ստեղծած բիզնեսի մեջ դնում է իր էթոսը, պաթոսը և լոգոսը, հետևաբար շատ կարևոր է, որ բիզնեսում լուրջ ներդրումներ անելուց առաջ, սեփականատերը թափանցի և ճանաչի իր արժեհամակարգը և հետո նոր սկսի կառուցել բիզնեսը:
Ավտովարկեր տրամադրելիս բանկերը պետք է ավելի զգույշ լինեն. Ճզմաչյան
Զրուցում են բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը և հաղորդավար Արամ Չախոյանը։