Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

Այդ մրցանակին հավակնում էին են նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Անտոնիո Բանդերասը, Ադամ Դրայվերը և Ջոնաթան Փրայսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, փետրվարի — Sputnik. Ամերիկյան դերասան Խոակին Ֆենիքսը «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակ է ստացել «Ջոկեր» ֆիլմի համար։

Ովքեր են այս տարի հավակնում «Օսկարի». ֆոտոշարք

Այդ մրցանակին հավակնում էին են նաև Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ... Հոլիվուդում» ֆիլմի, Անտոնիո Բանդերասը «Փառքն ու ցավը» ֆիլմի, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» ֆիլմի և Ջոնաթան Փրայսը «Երկու Պապերը» ֆիլմի համար։

«Այս պարգևը ձայնի իրավունքից զրկվածների փոխարեն խոսելու համար է», - ընդգծել է Ֆենիքսը բեմից։ Դերասանը նաև բնապահպանական կոչեր է արել։

Ավելի վաղ Խոակին Ֆենիքսը երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակ է ստացել, նա նաև Վենետիկի ու Կաննի փառատոներում հաղթել է լավագույն դերասան անվանակարգում։ Ֆենիքսը նաև BAFTA ու Grammy մրցանակիր է։

Իսկ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում «Օսկարի» դափնեկիր է դարձել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում խաղացած դերի համար:

Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

Անվանակարգում ներկայացված էին նաև Սքարլեթ Յոհանսոնը, Սիրշա Ռոնանը, Սինտիա Էրիվոն և Շարլիզ Թերոնը:

Զելվեգերն արդեն "Օսկար", BAFTA, չորս "Ոսկե գլոբուս" եւ երեք "ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներ" մրցանակների դափնեկիր է, ինչպես նաեւ հոլիվուդյան "Փառքի ծառուղում"աստղի դափնեկիր:

Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբախությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։

«Ջոկերն» առաջատար է «Օսկարի» անվանակարգերի թվով