Տատիկը գտել է սմարթֆոններով տարված թոռների «հախից գալու» ձևը. զվարճալի տեսանյութ

Համացանցում հայտնված զվարճալի տեսանյութը օգտատերերից շատերին է դուր եկել։ 59 հազար մարդ այն հրապարակել է նաև իր էջին, 6 հազարը հավանել են, մոտ 1000 մարդ մեկնաբանել է տեսանյութը։
Sputnik

Հրեա տատիկը ժամանակակից թոռների հետ շփման ճիշտ տարբերակ է գտել։ Սմարթֆոններով տարված պատանիներին ու երեխաներին նա վերադարձնում է իրականություն։ Որպեսզի կարողանա շփվել, վայելել թոռների ներկայությունը, նա տարբեր տարիքի իր թոռներին հյուրընկալելիս հենց մուտքի դռան մոտից հավաքում է հեռախոսները։

Թոռանը վաղուց չտեսած տատիկի պահվածքը ապշեցրել է շատերին. տեսանյութ

Կնոջ հնարքը շատ է դուր եկել սոցցանցերի օգտատերերին։ Նրանք բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել` կնոջ արարքը կատարյալ որակելով։

Նշենք, որ ամիսներ առաջ համացանցում մի լուսանկար էր հայտնվել, որում տատիկին այցելած թոռներն ամեն մեկն իր հեռախոսով էր զբաղվում, իսկ տատը շարունակում էր մենակ զգալ իրեն նրանց շրջապատում։