Պարզվեց`հարցման մասնակիցների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հանրաքվեին, բայց քչերին է հետաքրքիր, թե ինչ են նախատեսում այդ փոփոխությունները։
ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը
«Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական դատարանը, որպես քաղաքական կառույց և սահմանադրական արդարադատություն իրականացնող կառույց, Հայաստանի պետության համար անհրաժեշտ չէ։ Այ, ես կառաջարկեի ընդհանրապես Սահմանադրական դատարանը վերացնել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ
Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: