Անգամ Լևոն Արոնյանն է խնդիրներ ունենում. Սարգսյանը` շախմատիստների մասին

Sputnik Արմենիան հյուրընկալել է գրոսմայստեր, աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, Եվրոպայի արագ շախմատի անհատական վերջին առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանին, որը խոսել է մարզաձևի զարգացման առանձնահատկությունների մասին:
Sputnik

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հանգամանորեն խոսել է շախմատի զարգացման յուրահատկությունների մասին, պատմել`ինչպես են ընթանում մրցաշարերի նախապատրաստական աշխատանքները և սովորաբար ինչպես են ելույթ ունենում ինքն ու թիմակիցները:

Անափիոսյան. «Մենք շախմատի դասավանդման մեթոդի խնդիր ունենք»

Սարգսյանի դիտարկմամբ՝ այս պահին շախմատում մրցանակները շատ են, բայց մեծացել է նաև մրցակցությունը: Ուժեղ շախմատիստները շատ են: 2000-ականների սկզբին, ըստ նրա, ավելի հեշտ էր մեծ մրցանակներ շահել, քան մեր օրերում:

«Ուժեղ մրցակցությունը պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաներով: Տասնամյակներ առաջ ինֆորմացիան քիչ էր, և երիտասարդ շախմատիստները դանդաղ էին աճում, իսկ մեր օրերում ինֆորմացիան անհամեմատ շատ է: Հետևելով դինամիկային` կարելի է ասել, որ շատերը շախմատում մինչև 25 տարեկանը հասնում են իրենց առավելագույն ձեռքբերումներին»,- ասաց անվանի գրոսմայստերը:

Կեցցեն հայ դիվանագետները. շախմատն արդեն համաշխարհային օր ունի

Նրա կարծիքով՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար այժմ նախևառաջ պետք է ֆինանսական հզոր աջակցություն: Ըստ նրա՝ շախմատիստների լավագույն տասնյակից Լևոն Արոնյանն անգամ խնդիրներ է ունենում և փորձում է դրանք լուծել: Լավագույն տասնյակի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի շատ մեծ թիմ, կա նաև համակարգչային աջակցության խնդիր, որովհետև 50 հազար դոլար արժողությամբ համակարգիչը մեկ տարի հետո արդեն արդյունավետ չէ և օգուտ չի տալիս: Նրա խոսքով` ծրագրերն այնքան արագ են զարգանում, որ համակարգիչների հզորությունը չի բավականացնում: