Օդի ջերմաստիճանը շարունակում է նվազել. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առանձին շրջաններում կգրանցվի մինչև -25 աստիճան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 10-ին Հայաստանի հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը տեղումները կդադարեն: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը շարունակում է նվազել. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը -4ից -6, երեկոյան -8-ից-10, գիշերային ժամերին -12-ից -14 աստիճան։

Մեքենաներին դուրս են բերել արգելափակումից, քաղաքացիներին` ցուցաբերվել օգնություն

Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -25։