Գեղարքունիքում քրեական հեղինակություններին «փռել են ասֆալտին». տեսանյութ

Ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի հինգ քաղաքներում իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։

«Սենց բաներով մեզ չեն վախեցնի, ընդամենը շոու է». Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց

«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի և նռնակների կամավոր հանձնման դեպքեր։