ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Արցածի ՊԲ N զորամասի տարածքում այսօր հանկարծամահ եղած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանին հայտնաբերել են անգիտակից վիճակում։ Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին, ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: