Արցախում զինվորական երդմնակալությունից վերադառնալիս տղամարդը հանկարծամահ է եղել

Ըստ տեղեկությունների` դժբախտ դեպքի պատճառը եղել է ձնաբուքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել, տղամարդիկ ստիպված են եղել հրելով ավտոմեքենաները դուրս բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ` փետրվարի 8–ին, 49-ամյա Հ. Հ. զինվորական երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ուշադրություն. հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

Ըստ տեղեկությունների` ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել, մի քանի քաղաքացի փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից։ Այդ ժամանակ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ է։

Տներ են այրվել, մարդիկ զոհվել. Ղազախստանում կենցաղային վեճը ողբերգության է վերածվել

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին: