ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Արցախում 19-ամյա զինծառայողը հանկարծամահ է եղել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից, փետրվարի 9-ին, ժամը 07:45-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն.հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: